11224 դիտում
18:20 27-10-2017
ԵՄ հետ համաձայնագրով շահագործումից դուրս է բերվում ոչ թե ատոմակայանը, այլ առաջին էներգաբլոկը
Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով խոսք է գնում ոչ թե Հայաստանի ատոմային էլեկտրակայանի փակման, այլ ատոմակայանի առաջին բլոկի շահագործումից դուրս բերելու մասին: [url=https://armenpress.am/arm/news/910436/em-het-hamadzaynagrov-shahagortsumic-durs-e-bervum-och-te.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ` Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը:
«Այդ ինֆորմացիան (ատոմակայանը պետք է փակվի ու փոխարինվի նոր հզորությամբ - խմբ.), որին տիրապետում եք, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, որովհետև խոսքը գնում է ոչ թե ատոմակայանի փակման, այլ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի առաջին բլոկի (շահագործված 1976 թվականին, - խմբ.) շահագործումից դուրս բերելու մասին, այսինքն` այն այլևս չի շահագործվելու, չի վերակենդանացվելու: Ընդհակառակը տարվում են աշխատանքներ, որ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի (շահագործված 1980 թվականին - խմբ.) կյանքի տևողությունը երկարացվի, այսինքն` նախագծային ժամկետը լրացել է»,- ասաց Վահրամ Պետրոսյանը` հավելելով, որ գոյություն ունի միջազգային փորձ, որի հիման վրա տարվում են աշխատանքներ 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման ուղղությամբ:
Փորձագետի խոսքով` միջոցառումների արդյունքում պատրաստվում են առայժմ 10 տարով երկարացնել երկորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ էներգաբլոկների երկարաձգման ժամկետը այլ երկրներում` Ռուաստանում, Ուկրաինայում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, 30 տարի է:
Ինչ վերաբերում է արևային և այլընտրանքային էներգետիկայի այլ աղբյուրների զարգացմանը, ապա, ըստ Վահրամ Պետրոսյանի, դրանք անհրաժեշտ են Հայաստանին, բայց ներկայումս ատոմակայանը շարունակում է մնալ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման միակ աղբյուրը:
Նմանատիպ նյութեր
3244 դիտում
16:22 29-12-2015
Իրանից դուրս է բերվել համապարփակ համաձայնագրով նախատեսված ողջ հարստացված ուրանը. ՌԴ ԱԳՆ
2010 դիտում
16:51 20-05-2017
Էջմիածին. հին ջրագծերը վերջապես դուրս եկան շահագործումից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
859 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1285 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1318 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը