211652_close_icon
views-count3172 դիտում article-date 16:22 29-12-2015

Իրանից դուրս է բերվել համապարփակ համաձայնագրով նախատեսված ողջ հարստացված ուրանը. ՌԴ ԱԳՆ

Վիեննայում այս տարվա հուլիսի 14-ին Իրանի միջոըկային ծրագրի վերաբերյալ ստորագրված միջազգային համաձայնագրով նախատեսված հարստացված ուրանն ամբողջությամբ դուրս է բերվել Իրանի տարածքից: Այդ մասին նշված է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է Ria Novosti-ն: Նրանում, մասնավորապես, ասված է. «Ռուսաստանի աջակցությամբ Իրանի տարածքից դուրս է բերվել Գործողությունների համապարփակ համատեղ պլանով նախատեսված ողջ հարստացված ուրանը: Այսպիսով, իրագործվել է Գործողությունների պլանի առանցքային ու առավել ծանր պայմանը, որը բերում է գործընթացը ավարտին»: ՌԴ ԱԳՆ-ում կոչ են արել գործընթացի մյուս բոլոր մասնակիցներին պատշաճ ջանասիրություն և կառուցողական մոտեցում ցուցաբերել:

Նմանատիպ նյութեր