2013 դիտում
16:51 20-05-2017
Էջմիածին. հին ջրագծերը վերջապես դուրս եկան շահագործումից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Էջմիածնի Բաղրամյան փողոցում ջրի արտահոսքն անվերջ էր ու անվախճան: Ջրագծերն էին վթարված, թե մեկ այլ պատճառ կար՝ անհայտ էր: Փաստն այն էր, որ դրանով պայմանավորված, այստեղ մշտական էին ջրի կուտակումներն ու վթարները:
Ներքաղաքային բաշխիչ ցանցի նախկին կառավարիչ կազմակերպությունից «ժառանգություն» մնացած խնդրի պատճառի հայտնաբերմանը ձեռնամուխ եղավ Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Էջմիածին» տեղամասը: Աշխատանքների արագացման նպատակով ներգրավվեցին նաեւ մասնագետներ ու տեխնիկա Երեւանից: Ի վերջո, համատեղ ուժերով ջրմուղագործները եկան եզրակացության, որ ջուրն արտահոսում է հին, շահագործումից պաշտոնապես դուրս եկած խողովակներից: Հետո սեփական աչքով տեսան ու համոզվեցին, որ, իրոք, տարիներ առաջ ջրագծերի նոր ցանց կառուցելիս հին ջրագծերը չեն անջատվել սնուցող ջրագծերից: Դրանցից ջուրը շարունակել է հոսել դեպի վթարված, ֆիզիկապես մաշված ջրագծեր ու արտահոսել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Բաղրամյան փողոցի 10, 12, 26, Սպանդարյան 1, Բաղրամյան-Սպանդարյան խաչմերուկ հասցեների հին ջրագծերն անջատվեցին, վերացվեցին վթարները, ինչի շնորհիվ էլ կարգավորվեց ջրի ճնշումն ու հնարավոր դարձավ ավելի լավ ջրամատակարարում ապահովել տեղի բաժանորդների համար: Գոհ են բնակիչները՝ ուրախ է Վեոլիա Ջուրը:
[b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3998 դիտում
13:14 07-09-2017
Ո՛չ ապօրինություններին, այո՛ օրինական ջրօգտագործմանը. ապամոնտաժվում են ապօրինի ջրագծերը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
6904 դիտում
18:19 18-05-2017
Բարի լուր Ակնալիճից. նոր կառուցված փողոցային ջրագծերը հանձնվեցին շահագործման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2248 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
916 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1336 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան