5832 դիտում
17:29 26-10-2017
«Մարսելի» պաշտպան. Ես Նեյմարին սադրելու առաջադրանք ունեի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մարսելի» կիսապաշտպան Անդրե-Ֆրանկ Զամբո-Անգիսան պատմել է Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ի հետ խաղում (2:2) Նեյմարի հետ կապված միջադեպի մասին, որից հետո բրազիլացուն հեռացրել էին խաղադաշտից:
«Ես առաջադրանք ունեի. հրել ու սադրել Նեյմարին: Մարզիչը ինձ զգուշացրել էր, որ նա անհավանական տաղանդավոր է, սակայն երբեմն «ֆազերը» գցում է:
Ինչ արած, ես առանց կոպիտ խախտումների, բայց մանր հպումներով այստեղ, այնտեղ, պարբերաբար պատահաբար նրան խոտածածկին էի գցում, ես նրա կողքին էի: Մի անգամ նա 30 մետր վազեց, մինչև ես նրան չգցեցի:
Ամբողջ խաղը նա հանգիստ էր, սակայն վերջում բռնկվեց: Մենք նման առաջադրանք ունեինք, ու մենք նրա հետ ավելի կոշտ էինք, քան՝ մնացածների հետ: Չնայած, նրա հեռացումը մեզ օգուտ չտվեց: Մենք նրան վնասվածք հասցնելու ոչ մի մտադրություն չունեինք», ասել է ֆուտբոլիստը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3718 դիտում
23:51 06-12-2018
Ունեի Էմերի. Գենդուզին պետք է մազերը կտրի, որ այլևս խնդիր չլինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
937 դիտում
20:59 25-04-2024
Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
544 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
5571 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը