2408 դիտում
16:00 27-11-2017
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը և Մարսելի «Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ» ստորաբաժանումը թարմացրել են գործընկերության համաձայնագիրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Մարսելում գտնվող Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն այցելել է Մարսելի հանրային աջակցության կլինիկա:
Հարկ է նշել, որ դեռևս 2013 թվականին Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի` Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ ֆրանսիական այս կլինիկայի հետ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի կնքած գործընկերային համաձայնագրի շրջանակում երկու բուժհաստատությունները մինչ օրս ծավալել են բավականին արդյունավետ համագործակցություն: Եվ հաշվի առնելով սույն հանգամանքը, ինչպես նաև կնքված համաձայնագրի ժամկետի ավարտը, կողմերը պատրաստակամություն էին հայտնել շարունակելու համագործակցությունը՝ թարմացնելով համաձայնագիրը:
Ըստ այդմ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը և Մարսելի «Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ» բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման գլխավոր տնօրեն Ժան-Ժակ Ռոմատեն ստորագրել են գործընկերության երկարաձգման համաձայնագիր, որով պարտավորվել են շարունակել համագործակցությունը մանկական վիրաբուժության, օրթոպեդիայի, վնասվածքաբանության, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման, ճառագայթաբանության և մի շարք այլ բնագավառներում, այդ թվում նաև պարբերաբար կազմակերպելով փորձի փոխանակումներ և վերապատրաստումներ:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
994 դիտում
15:48 11-09-2014
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը և Մարսելի հանրային աջակցության կլինիկան Կհամագործակցեն
6558 դիտում
21:11 16-01-2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը պարզաբանում է երեկ տեղի ունեցած երեխայի մահվան դեպքի առնչությամբ
Այս բաժնից
511 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
829 դիտում
14:22 30-01-2025
Փորձնական ծրագիր Երեւանում. 0-2 տարեկան երեխաների խմբեր կբացվեն մանկապարտեզներում