Օսկարին որակազրկել են 8 խաղով՝ զանգվածային ծեծկռտուք սադրելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինական լիգան «Շանհայ Թելեյսի» կիսապաշտպան Օսկարին՝ 13-րդ տուրում «Գուանչժոու Ֆուլիի» հետ խաղից (1:1) հետո խիստ պատժի է ենթարկել:
25-ամյա բրազիլացին առաջին խաղակեսի վերջում զանգվածային ծեծկռտուք է հրահրել՝ երկու անգամ գնդակով հարվածելով մրցակցի ուղղությամբ:
Օսկարը որակազրկվել է Չինաստանի առաջնության 8 խաղով և տուգանվել 5240 եվրոյով: Միջադեպի արդյունքներով՝ բացի Օսկարից, խաղադաշտից հետացվել էին թիմերի մեկական խաղացող: