Իրանի հետ համաձայնագիրը Մերձավոր Արևելքում միջուկային մրցավազք է սադրելու. Նեթանյահու
Եթե իրականություն դառնա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիրը, այն միջուկային սպառազինությունների մրցավազքի կհանգեցնի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այդ համաձայնությունները մեծ անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի սուննի պետությունների մոտ: Համաձայնագրի իրագործումը դառնալու է ողջ աշխարհի մղձավանջը»,-ասել է Իսրայելի վարչապետը և հավելել, որ դեռ ժամանակ կա ավելի լավ համաձայնագիր կնքելու և ստիպելու Իրանին, որպեսզի նա հրաժարվի իր միջուկային ծրագրից:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ձեռք բերված համաձայնությունն անվանել էր պատմական: