211652_close_icon
views-count9122 դիտում article-date 09:34 21-10-2017

Ինչով է հակազդելու Հայաստանը Բաքու-Թբիլիս-Անկարա ռազմական առանցքին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Բաքու-Թբիլիսի-Անկարա եռակողմ ռազմական համագործակցության հիմքը կամ խթանը Վրաստանի համար տնտեսական հենք ունի, քանի որ Վրաստանը տնտեսապես լրջորեն կապված է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ: Բավական է խոսել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասին, որոնցից Վրաստանը մեծ շահույթներ է ստանում: Տնտեսական և էներգետիկ բաղադրիչի տրամաբանական շարունակությունը ռազմական բաղադրիչն էր, որը, ինչպես տեսնում եք, այնքան խորը բովանդակություն չունի, որքան տնտեսական բաղադրիչը»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով օրերս Թբիլիսիում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի ու Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբների պետեր Վլադիմիր Չաչիբայայի ու Հուլուսի Աքարի հանդիպմանը, Բաքու-Թբիլիսի-Անկարա ռազմական առանցքին և ակնարկելով, որ Վրաստանը կախված է իր երկու հարևաններից։ Իր հերթին՝ Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր Սոսո Ցինցաձեն ասել է, որ այդ համագործակցությունը չի խորանում, ինչպես հայ քաղաքագետներն են մեկնաբանում: Ըստ նրա՝ երեք երկրները պարզապես պահպանում են հանդիպումների և համագործակցության տեմպը: Ցինցաձեն ասել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային բոլոր երկրների միջև առկա կապերը՝ լինեն դրանք տնտեսական, անվտանգային, էներգետիկ, Վրաստանը փորձում է պահպանել հավասարակշռություն, քանի որ այս բոլոր կապերը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր