211652_close_icon
views-count1125 դիտում article-date 23:32 06-11-2014

Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Իսպանիայի կրթության մշակույթի և սպորտի նախարարի հետ

Նոյեմբերի 6-ին Իսպանիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Խոսե Իգնասիո Վերթ Օրտեգան ընդունեց Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցին: Նախարարի խնդրանքով դեսպան Ադոնցը ներկայացրեց ՀՀ–ԵՄ հարաբերությունների շրջանակներում ընթացող գործընթացները, դրանց հեռանկարները, տարածաշրջանային այլ հարցեր: Քննարկվեցին կրթության և մշակույթի բնագավառներում երկկող համագործակցության օրակարգ ձևավորելու և այն իրականացնելու հնարավորությունները, ինչն ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը, հայ ժողովրդին և հայկական մշակույթն Իսպանիայում, ինչպես նաև կնպաստի իսպանական մշակույթի ներկայացմանը Հայաստանում: Ի շարունակություն 2013թ. երկու երկրների արտգործնախարարների ստորագրած` մշակույթի և կրթության բնագավառում համագործակցության մասին համապատասխան համաձայնագրի` անդրադարձ կատարվեց երկու երկրների կողմից համատեղ գործարկված ծրագրերի իրականացման ընթացքին: Հայ-իսպանական մշակութային և կրթական օրակարգի հագեցվածությունն ավելացնելու նպատակով երկուստեք կարևորվեց փոխայցելությունների հաճախակիացումը:

Նմանատիպ նյութեր