Ամեն պահի կարող է միջուկային պատերազմ սկսվել. ՄԱԿ-ում Հյս. Կորեայի փոխներկայացուցիչ
Հյուսիսային Կորեան աջակցում է միջուկային զենքի ամբողջական արգելման գաղափարին։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հյս. Կորեայի մշտական ներկայացուցչի տեղակալ Կիմ Ին Ռենը, փոխանցում է Ria.ru-ն։
Հանդես գալով ՄԱԿ ԳԱ-ի՝ ապառազմականցման հարցով կոմիտեի նիստում՝ նա նշել է, որ քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է սպառնալ Հյուսիսային Կորեային և շանտաժի է ենթարկում, Փհենյանը չի աջակցի համաձայնագրին։
Նրա խոսքով՝ տվյալ պարագայում Հյս. Կորեայի՝ միջուկային զենք ունենալը արդարացված է։
«Քանի դեռ կա սպառնալիքը, մենք ոչ մի դեպքում բանակցություններ չենք վարի ԱՄՆ-ի հետ»,-հավելել է դիվանագետը։