Հյս. Կորեան ԱՄՆ-ին անվանել է «միջուկային սատանա» և նախազգուշացրել, որ վերջինս պատերազմ է հրահրում
Հյուսիսային Կորեայում ԱՄՆ-ի և Հարավային կորեայի միջև ռազմական վարժանքներն անվանել են սադրանք, որը կարող է հանգեցնել պատերազմի։
Այդ մասին նշված է Հյս. Կորեայի Աշխատանքային կուսակցության տարածած հայտարարության մեջ, որը տպագրվել է «Նոդոն Սինմուն» թերթում։
Հյուսիսկորեացիների խոսքով՝ իրենցից ոչ հեռու գտնվող բալիստիկ հրթիռներով ավիակիր նավի հայտնվելը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն «միջուկային պատերազմի երկրպագու է, միջուկային սատանա, որը փլուզում է խաղաղությունը ողջ աշխարհում, այդ թվում՝ Կորեական թերակղզում»։