Ժոզե Մոուրինյո. Կարիերաս հաստատ չեմ ավարտի «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ֆրանսիական Telefoot հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՊՍԺ-ն երբևիցե գլխավորելու հեռանկարներին:
«Կարող եմ միայն ասել, որ ես առայժմ մնում եմ մարզիչ՝ իմ զգացմունքներով, ամբիցիաներով և նորարարության հանդեպ ձգտումներով:
Ես հաստատ չեմ ավարտի մարզչական կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում», ասել է Մոուրինյոն: