Ժոզե Մոուրինյո. Պատրաստ եմ «Մանչեսթեր Յունայթեդում» ևս 15 տարի անցկացնել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ պատրաստ է ակումբում երկար մնալ:
«Ես պատրաստ եմ «Մանչեսթեր Յունայթեդում» ևս 15 տարի անցկացնել: Իսկ ինչո՞ւ ոչ: Այո, դա բարդ է մեր աշխատանքի հետ կապված ճնշման պատճառով:Մարդիկ հաղթանակներ են պահանջում, թեպետ միայն մեկը կարող է հաղթել:
Տարեցտարի ավելի բարդ է: Սակայն իմ աշխատանքը շատ ավելի լայն է, քան՝ պարզապես ֆուտբոլով զբաղվելը», ասել է պորտուգալացին:
54-ամյա Մոուրինյոն ակումբը գլխավորել է 2016-ին և թիմի հետ նվաճել Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը և Եվրոպայի լիգան: