Ուսեյն Բոլտ. Քանի դեռ Վան Գալին չեն հեռացրել, ես «Մանչեսթեր Յունայթեդում» չեմ խաղա
Ճամայկացի լեգենդար արագավազորդ, Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը հայտարարել է, որ կխաղար «Մանչեսթեր Յունայթեդում», բայց ոչ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ուսեյն Բոլտի ղեկավարությամբ:
«Կարծում եմ, ես բավական լավ կխաղայի, քանի որ լավ մարզավիճակում եմ: Ես արագ եմ, կարող եմ գնդակը վերահսկել և կարդալ խաղը:
Բայց նայելով Վան Գալին, չէի ցանկանա, որպեսզի նա ինձ երբևիցե մարզեր: Այնպես որ, ես դադար կվերցնեմ, քանի դեռ նրան չեն հեռացրել ու նոր մարզիչ չեն նշանակել», ասել է Բոլտը:
Նշենք, որ Բոլտը «Մանչեսթեր Յունայթեդի» մոլի երկրպագու է: