211652_close_icon
views-count1472 դիտում article-date 13:12 20-02-2016

Ժոզե Մոուրինյո. Ես նոր թիմ չեմ փնտրում, այդ թիմերն են ինձ փնտրում

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Միլանի «Ինտերը» գլխավորելու մասին լուրերը: «Ցանկանում եմ ճշտել. այդ թիմը ես հաջորդ մրցաշրջանում չեմ գլխավորելու: «Ինտերն» ունի իր նպատակները Ռոբերտո Մանչինիի հետ և ես լիովին աջակցում են նրա գաղափարները: Հուսով եմ, որ կստացվի: Ցանկանում եմ, որ «Ինտերը» նորից ժպտա: Ինչ վերաբերում է նոր ակումբին, ապա այդ մասին ոչինչ չգիտեմ, բայց հաստատ գիտեմ մի բան. սիրում եմ ֆուտբոլը և կվերադառնամ նույն ամբիցիաներով: Հարգում եմ բոլոր ակումբներին ու բոլոր մարզիչներին և նոր թիմ չեմ փնտրում: Այդ նրանք են ինձ փնտրում», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր