9170 դիտում
16:09 14-10-2017
ԵՄ գագաթնաժողովում Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու հարցի քննարկումը կհետաձգվի. Մերկել
Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու հարցն առաջիկայում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում չի քննարկվի։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Tass-ը։
«Ես ասել եմ, որ մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ քննարկել իրավիճակը, այդ իսկ պատճառով Եվրախորհրդին խնդրել ենք զեկույց պատրաստել, և, իհարկե, այս պահին որոշում չենք կայացնի։ Ես, ամեն դեպքում, կցանկանայի լսել իմ գործընկերների կարծիքը»,-ասել է Մերկելը։
Որպես հիմնական գործոն, որ ստիպում է Բեռլինին վերանայել Անկարայի հետ հարաբերությունները, նա նշել է թուրքական իշխանությունների կողմից իրականացվող զանգվածային ձերբակալությունները։
ԵՄ գագաթնաժողովը կայանալու է Բրյուսելում, հոկտեմբերի 19-20-ին։
Նմանատիպ նյութեր
5730 դիտում
14:57 05-03-2020
Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի հարցի քննարկումը վերածվել է ծեծկռտուքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1159 դիտում
14:10 01-09-2022
Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ. Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման մասին
754 դիտում
10:20 21-03-2014
Հայաստանը հետաձգել է Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցի քննարկումը․ Հրապարակ
Այս բաժնից
421 դիտում
09:50 05-05-2024
Իսրայելի հյուսիսում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել
421 դիտում
09:18 05-05-2024
Մակրոնը կարծում է, որ Եվրոպային Չինաստանը պետք է անվտանգության և կլիմայական խնդիրները լուծելու համար
643 դիտում
23:46 04-05-2024
Թել Ավիվում կրկին բողոքի ցույց է. մասնակիցները կոչ են անում արտահերթ ընտրություններ անցկացնել