211652_close_icon
views-count898 դիտում article-date 10:20 21-03-2014

Հայաստանը հետաձգել է Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցի քննարկումը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանը կարողացել է Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցի քննարկումը ձգել մինչև Մաքսային միությանն անդամակցում։ Իսկ այդ ժամանակ՝ «ով սաղ, ով մեռած»։ Հիշեցնենք, որ «Ճանապարհային քարտեզը» պատրաստ կլինի մայիսին, իսկ թե երբ կստորագրվի, դեռ անորոշ է, որովհետև անդամակցության «դետալները» պետք է համաձայնեցվեն նաև ՄՄ մյուս երկրների՝ Ղազախստանի և Բելառուսի հետ։ Նկատենք, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և ՄՄ այդ երկրների միջև «իդենտիֆիկացիա» չկա. Ղազախստանի նախագահ Նազարբաևը բոլորովին այլ բան ասաց՝ ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ԱԳՆ-ն՝ այլ, և, այնուհանդերձ, ուղիղ ձևով Ղազախստանը չճանաչեց հանրաքվեն, ինչը չի բացառվում նաև ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում լինի։ Ի դեպ, Ռուսաստանը ցանկանում է, որ առաջինը Ղազախստանը և ոչ թե Բատկան ընդունի Ղրիմի հանրաքվեի արդյունքները։ Ասում են՝ այս երկու օրը Բելառուսը ևս հանրաքվեի ճանաչման մասին «ուրույն» հայտարարություն կանի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր