Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը պապիկ է դարձել
Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը պապիկ է դարձել:
«Շնորհավորում եմ աղջկաս՝ իմ թոռան, Պեդրոյի ծննդյան կապակցությամբ: Թոռնիկիս ու աղջկաս առողջություն եմ մաղթում, Աստված պահպանի քեզ ու քո հրաշալի մանչուկին», գրել է բրազիլացին իր Ինստագրամում:
Նշենք, որ ընդամենը 3 ամիս առաջ, հուլիսին Կառլոսը իր երկրորդ կնոջից աղջիկ էր ունեցել, որը նրա իններորդ երեխան էր:



