Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը կարող նշանակվել իսպանական «Գրանադա»-ի գլխավոր մարզիչ: 41-ամյա մասնագետը, ով իր մարզչական կարիերան սկսել է «Անժի»-ում, ընթացիկ մրցաշրջանում գլխավորում է թուրքական «Սիվասպոր»-ը, որը բրազիլացու ղեկավարությամբ Թուրքիայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը և հաջորդ տարի Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք է ստացել:
2002 թվականի աշխարհի չեմպիոնը «Գրանադա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Լուկաս Ալկասարային, ով առաջիկա ամռանը հեռանալու է ակումբից: