211652_close_icon

Ռոբերտո Կառլոսը հեռացվել է թուրքական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից

views-count1442 դիտում article-date 21:32 24-12-2014
41-ամյա լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը, ով վերջին մեկ տարվա ընթացքում հանդիսանում էր թուրքական «Սիվասպոր» ակումբի գլխավոր մարզիչը, թիմի անհաջող ելույթների պատճառով պաշտոնանկ է արվել: «Սիվասպոր»-ը Թուրքիայի առաջնության վերջին 6 հանդիպումներից 5-ում պարտություն է կրել: 14 տուրից հետո թիմը 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղը: Կառլոսը «Սիվասպոր»-ի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել էր 2013 թվականի ամռանը:

Նմանատիպ նյութեր