211652_close_icon
views-count1043 դիտում article-date 17:28 26-02-2014

Ռոբերտո Կառլոսը երազում է մարզել Մադրիդի «Ռեալ»-ը

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը, ով ներկայումս հանդիսանում է թուրքական «Սիվասպոր» ակումբի գլխավոր մարզիչը, խոստովանել է, որ երազում է մարզել մադրիդյան ակումբը: Բրազիլացի լեգենդար խաղացողը անրադարձել է նաեւ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում կայանալիք «Շալկե» 04 - «Ռեալ» հանդիպմանը: «Մադրիդի «Ռեալ»-ը հիանալ է տիրում գնդակին, սակայն «Շալկե»-ն վտանգավոր է հակագրոհների ժամանակ: Ժամանակին, երբ ես հանդես էի գալիս արքայական ակումբում, մենք պայքարում էինք երեք ճակատներով, սակայն արդյունքի չէինք կարողանում հասնել: Դրա համար անհրաժեշտ է շարժվել համընթաց: Չի կարելի մտածել՝ Եվրոպայում «Ռեալ»-ին հավասար մրցակիցներ չկան: Երազում եմ հետագայում մարզել Մադրիդի «Ռեալ»-ը»,- Կառլոսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր