Նավթի համաշխարհային գները կրկին բարձրանում են
Միջազգային առևտրի էլեկտրոնային բորսաներում այսօր առավոտյան նավթի գների բարձրացում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել են 0.60 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56,59 ԱՄն դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում բարձրացել է 0.65 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.93 ԱՄՆ դոլար։