3683 դիտում
18:51 12-10-2017
ԱՄՆ-ն հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտոնապես ծանուցել է կազմակերպությունից դուրս գալու մասին: Որոշումն ուժի մեջ կմնտնի 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Այս մասին հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41599744]BBC[/url]-ն:
«Դա ոչ հեշտ որոշում էր, որն արտացոլում է ԱՄՆ-ի մտահոգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարտքերի, կազմակերպության արմատական բարեփոխման անհրաժեշտության և շարունակվող կանխակալ հակաիսրայելական դիրքորոշման կապակցությամբ»,-
նշվում է պետքարտուղարության հայտարարությունում:
ԱՄՆ-ն այդուհետ շարունակելու է համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ որպես դիտորդ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը խորը ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի հիմնած կազմակերպություններից է, զբաղվում է գիտության, կրթության և մշակույթի հարցերով, գործում է 1945թ.-ից: 2011թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում որպես լիիրավ անդամ ներգրավվել է Պաղեստինի ինքնավարությունը: Այս որոշումը դատապարտել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Այդ տարվանից ԱՄՆ-ն դադարեցրել է անդամավճար մուծել կազմակերպությանը:
Նմանատիպ նյութեր
3895 դիտում
13:23 14-10-2017
Իսրայելը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը. «Ամերիկայի ձայն»
4637 դիտում
11:21 04-10-2018
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ 1955թ. կնքված բարեկամության պայմանագրից դուրս գալու մասին
10072 դիտում
09:23 01-07-2017
Մենք չենք հայտարարել ԵՏՄ-ից դուրս գալու մասին. Արեգ Գալստյան. «168 ժամ»
Այս բաժնից
571 դիտում
22:11 25-04-2024
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
457 դիտում
19:12 25-04-2024
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
553 դիտում
11:03 25-04-2024
Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ