Ֆերգյուսոնը Զիդանին «ՄՅՈւ» չէր հրավիրել Կանտոնայի պատճառով
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին նախագահ Մարտին Էդվարդսը պատմել է 1995 թվականին Զինեդին Զիդանի չկայացած տրանսֆերը թիմ:
«Երբ Զիդանը խաղում էր «Բորդոյում», մեր սկաուտների ղեկավար Լես Քերշոուն ասաց, որ մենք պետք է հետաքրքրվենք նրանով, և ես այդ մասին պատմեցի Ալեքս Ֆերգյուսոնին: Նա ասաց, որ Կանտոնան իրեն հիշատակել է արդեն Զիդանի մասին, սակայն Ալեքսը համարում էր, որ նրանք երկուսն էլ խաղում են նույն դիրքում:
Երբ Ալեքսը Ֆրանսիա գնաց, որպեսզի Էրիկին համոզի երկարաձգել պայմանագիրը, նա գտավ, որ եթե Զիդանին հրավիրի, ապա դա կթուլացնի Էրիկի դիրքերը, այդ իսկ պատճառով նա գերադասեց թողնել Կանտոնային», ասել է Էդվարդսը:


