Հարի Լինեկեր. «ՄՅՈւ»-ն մի շաբաթում երեք խաղ պարտվեց: Նույնիսկ Վան Գալին նման բան չէր հաջողվել
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ներկայումս BBC-ի վերլուծաբան Հարի Լինեկերը իր կարծիքն է հայտնել Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի»` «Ուոթֆորդից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/18/95915/]պարտության[/url] (1:3) վերաբերյալ:
«Մանչեսթեր Յունայթեդը» մի շաբաթվա ընթացքում երեք խաղում պարտվեց: Վստահ չեն, որ նույնիսկ Վան Գալին է հաջողվել նման «նվաճումը», գրել է Լինեկերն իր թվիթերում:
Նշենք, որ Լուի Վան Գալի օրոք «ՄՅՈւ»-ն պարտվել է չորս անընդմեջ խաղում, սակայն դա չի եղել մեկ շաբաթվա ընթացքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Manchester United lose 3 games in a week. I'm not sure even Louis Van Gaal managed that achievement.
— Gary Lineker (@GaryLineker) 18 сентября 2016 г.