«Չելսիի» համբերությունը սպառվում է. թիմը կարող է հրավիրել Զիդանին կամ Լեմպարդին
Չելսիի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար երկու թեկնածություն է դիտարկում:
Մաուրիցիո Սարիի պաշտոնանկության դեպքում լոնդոնցիները ցանկանում հրավիրել կամ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին կամ՝ թիմի նախկին խաղացող Ֆրենկ Լեմպորդին, որը ներկայումս ղեկավարում է «Դերբի Քաունթին»:
«Չելսիում» խիստ մտահոգված են թիմի արդյունքներով: Վերջին երեք խաղում լոնդոնցիները երկու պարտություն են կրել. ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիից» (0:6) և Անգլիայի Գավաթում «Մանչեսթեր Յունայթեդից» (0:2):
Այդ առումով թիմի ներկայիս մարզիչ Մաուրիցիո Սարիի ապագան մշուշոտ է: «Չելսիում» չեն բացառում այն տարբերակը, որ թիմը մրցաշրջանը կավարտի Սարիի օգնական Ջանֆրանկո Ձոլայի գլխավորությամբ:
Նշվում է, որ Սարին «Չելիսում» նվազագույնը ևս երկու հանդիպում կանցկանցնի, որից հետո նրա հարցի վերաբերյալ թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչը վերջնական որոշում կկայացնի:
ԱՊԼ-ում 26 տուրից հետո «Չելսին» 50 միավորով ընթանում է 6-րդ տեղում: