Ռոմելու Լուկակու. «ՄՅՈւ»-ն արժանի չէր հաջորդ փուլ գալուն
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Սևիլյայից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/14/1091300/]պարտությունը[/url] (1:2):
«Ինչ որ բան էր տեղի ունեցել որոշ խաղացողների հետ, որոնք պարզապես թաքնվել էին:
Այսօր մենք պետք է շատ ավելի լավ խաղայինք, որովհետև խաղի այն որակով, որը կա մեր թիմում, մենք պետք է անցնեինք «Սևիլյային»: Սակայն մենք դրան արժանի չէինք, քանի որ բավարար հաջող չէինք գործում:
Հանդերձարանում խաղացողներ հիասթափված էին արդյունքից, քանի որ ինքներս մեզանից ավելի շատ բան էինք սպասում», ասել է Լուկակուն: