211652_close_icon

Աշխարհի առաջնություն. Հարություն Մերդինյանը 5-րդն էր

views-count6465 դիտում article-date 20:55 08-10-2017
Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարում կայացել են առանձին գործիքների եզրափակիչները։ Նժույգթափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Մերդինյանը վաստակել է 14.700 միավոր։ Այս վարժությունում աշխարհի չեմպիոն դարձել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մաքս Ուիթլոքը՝ 15.441 միավոր։ Այսպիսով, հայ մարմնամարզիկներն ավարտեցին մրցելույթներն աշխարհի առաջնությունում։

Նմանատիպ նյութեր