6275 դիտում
12:26 04-10-2017
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը աշխարհի առաջնության եզրափակչում են
Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը կպայքարեն եզրափակչում։
Բազմամարտի որակավորման փուլում Արթուր Դավթյանը 81.346 միավորով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ տեղ ապահովելով եզրափակչում։ Նժույգ թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը վաստակել է 14.433 միավոր և 8-րդ տեղով անցել եզրափակիչ։
Օղակներում Վահագն Դավթյանը 14.433 միավորով 16-րդ հորիզոնականում է։ Դավթյանը դուրս է մնացել հետագա պայքարից։
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում մեր երկիրը մասնակից ունի։
Նմանատիպ նյութեր
2291 դիտում
16:16 22-11-2019
Աշխարհի Գավաթ. Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են
12412 դիտում
21:56 22-04-2017
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ
1715 դիտում
22:31 27-06-2019
Մինսկ-2019. Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն անցել են եզրափակիչ
Այս բաժնից
619 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
562 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից