1852 դիտում
12:47 02-11-2015
Հարություն Մերդինյանը` մարմնամարզության աշխարհի բրոնզե մեդալակիր
Գլազգոյում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությանում Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) դարձել է բրոնզե մեդալակիր: Անհատական մրցաձևերում Հարություն Մեդինյանը հավաքեց 15.500 միավոր և դարձավ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, ինչպես նաև նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր:
«Ընդհանուր առմամբ` լավ ելույթ ունեցա: Գոհ եմ: Ամեն ինչ նորմալ էր: Ինչ-որ տեղ սխալներ կային, կարող էի ավելի լավ հանդես գալ: Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին ասել է Հարություն Մերդինյանը:
Նժույգթափեր վարժությունում աշխարհի չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիան ներկայացնող Մաքս Ուիթլոքը, արծաթե մեդալը նվաճել է Լուիս Սմիթը:
Հայաստանի հավաքականի մյուս անդամ Վահագ Դավթյանը օղակներ վարժությունում հավաքել է 15.333 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը:
Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիկը, ով Հայաստանը կներակայացնի Օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզությունում: Բացի Գեբեշյանից «Թեստ իվենթ»-ին մասնակցելու իրավունք է ստացել նաև Արթուր Դավթյանը:
Նմանատիպ նյութեր
3667 դիտում
21:02 23-11-2018
Հարություն Մերդինյանը դուրս եկավ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
3836 դիտում
17:22 29-05-2016
Հարություն Մերդինյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ
3060 դիտում
19:43 19-03-2022
Վահագն Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթակիր, Հարություն Մերդինյանն՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2893 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2263 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2227 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի