3652 դիտում
21:02 23-11-2018
Հարություն Մերդինյանը դուրս եկավ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
Գերմանիայի Գոթբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության վերջին` ութերորդ փուլը: Մասնակիցները մեդալների համար պայքարում են միայն առանձին գործիքների վրա:
Հայաստանի չորս պատվիրակներից գերազանց մեկնարկով առանձնացավ նժույգթափերի փորձառու վարպետ Հարություն Մերդինյանը: Նա առաջ անցավ բոլոր մրցակիցներից, վաստակեց 14,966 միավոր և առաջին արդյունքով մտավ եզրափակիչ ` լավագույն ությակ: Երկրորդ ցուցանիշն ունեցավ նույն մրցաձևից աշխարհի այս տարվա չեմպիոն և ոսկե մեդալակիր, չինացի Վանգ Հաոն / 14, 900 միավոր /:
Սպասելիքներն արդարացրեց նաև Արթուր Թովմասյանը, ով օղակների վրա վաստակեց 14, 733 միավոր և հինգերորդ արդյունքով նույնպես եզրափակիչում է: Նրա թիմակից Վահագն Դավթյանը եզրափակեց ուժեղագույն տասնյակը:
Բազմամարտիկին վայել մարտական որակներ է դրսևորում Արթուր Դավթյանը: Մրցափորձը հարստացնելու նպատակով նա ուժերը փորձում է բոլոր վեց գործիքների վրա:Բայց մեդալների համար առավել լուրջ պայքար կմղի իր նախասիրած հենացատկում, որի մեկնարկը կտրվի այսօր երեկոյան:
Նմանատիպ նյութեր
12888 դիտում
13:10 07-08-2016
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ. ֆոտոշարք
1477 դիտում
15:44 10-03-2021
Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը չեղարկվել է
1822 դիտում
12:47 02-11-2015
Հարություն Մերդինյանը` մարմնամարզության աշխարհի բրոնզե մեդալակիր
Այս բաժնից
2929 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
3172 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են
3691 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)