Լոնդոնում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոնդոնում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որոնք կանգնած էին Բնական պատմության թանգարանի մոտ, որը քաղաքի ամենահայտնի վայրերից մեկն է: Տուժել է մի քանի մարդ:
Ոստիկանությունը հայտնել է, որ տեղի ունեցածը ահաբեկչություն չի եղել: Մեքենայի վարորդին բերման են ենթարկել: Մանրամասները ճշտվում են:
Վերջին շրջանում Եվրոպայի քաղաքներում, ներառյալ Լոնդոնում, տեղի են ուենեցել մեքենաների օգտագործմամբ ահաբեկչություններ, երբ հանցագործները մխրճվել են մարդկային բազմության մեջ: Այդ իսկ պատճառով նույնիսկ զոհերի բացակայության դեպքում նման միջադեպերը գրավում են միջազգային հանրության ուշադրությունը: