ԱՄՆ-ում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. տուժածների մեջ երեխաներ կան
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Մաունթին բնակավայրում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մայթին կանգնած մի խումբ մարդկանց։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան ընթանում էր հանդիպակաց գոտիով, երբ փոխել է ուղղությունը և հարվածել մայթին կանգնած մարդկանց։
Վրաերթի են ենթարկվել 1 ընտանիքի 7 անդամներ, որոնց ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Տուժածներից 5-ը երեխաներ են։
Նշվում է, որ վարորդը եղել է միջին տարիքի կին։ Ոստիկանությունը հետաքննում է դեպքը։