Հերթական ողբերգությունը՝ Լոնդոնում. ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կան զոհեր և վիրավորներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոնդոնում՝ Ֆինսբերի այգու հարևանությամբ գտնվող մզկիթի մոտ, այսօր կեսգիշերին ֆուրգոնը մեծ արագությամբ ընթանալով՝ մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 12 մարդ, հայտնում է Independent թերթը։
Evening Standard-ն էլ տեղեկացնում է, որ ավտոմեքենայից դուրս է եկել մի տղամարդ՝ զինված դանակով։ Բնակիչներին հաջողվել է բռնել նրան և հանձնել ոստիկանությանը։
Ներկա պահին ստուգում են նրա հոգեկան վիճակը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դեպքն անվանել է պոտենցիալ ահաբեկչություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
The scene at #FinsburyPark where a van ploughed into and hurt at least 10 people' https://t.co/Z3TExQpPxI pic.twitter.com/5IgNp0W1zu
— Daily Mail U.K. (@DailyMailUK) 19 июня 2017 г.