211652_close_icon
views-count6511 դիտում article-date 13:29 07-10-2017

Իրանական հրթիռային ծրագրում սահմանափակումներ մտցնելու մասին որևէ պայմանավորվածություն չի եղել. Իրանի ԱԳ նախարար

Իրանի աարտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Newsweek հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ իրանական իխանությունները չեն համաձայնվել Իրանի հրթիռային ծրագրում սահմանափակումներ մտցնելու առաջարկին, հաղորդում է IRNA-ն։ Նրա կրկին հավաստիացրել է, որ Իրանի ստեղծած բալիստիկ հրթիռները նախատեսված չեն միջուկային մարտագլխիկ կրելու համար։ Հավելել է, որ իրանական հրթիռային ծրագիրը միայն ու միայն պաշտպանական բնույթ է կրում, և Միացյալ Նահանգներն իզուր է այդ հարցով անհագստանում և սպառազինություն ուղարկում տարածաշրջան։

Նմանատիպ նյութեր