40853 դիտում
12:35 07-10-2017
Լարված ֆուտբոլային խաղ՝ «Միկա»-ի մարզադաշտում. մրցում էին լրագրողներն ու «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչները, վերջիններս «գազավատ տալով»՝ հաղթանակ կորզեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ «Միկա» մարզադաշտում, տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցող թիմերն էին «Գազպրոմ Արմենիա» ընկերության և հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Խաղն անցավ լարված մթնոլորտում, և թիմերը փորձում էին մեկմեկուց հաղթանակ կորզել։ Խաղն ավարտվեց 5։2 հաշվով՝ հօգուտ «Գազպրոմ»-ի։
Խաղի ողջ ընթացքում «Գազպրոմ»-ի ֆուտբոլիստները ցուցումներ էին ստանում իրենց մարզչից ՝ ընկեր Պապյանից։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 415+
415+