Բրազիլիայում պահակը հրդեհել է մանկապարտեզը, մահացել է 6 երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի Մինաս-Ժեյրաս նահանգի Ժանաուբա քաղաքում գործող մանկապարտեզի 50-ամյա պահակը հրդեհել է մանկապարտեզը, ինչի հետևանքով զոհվել է 6 երեխա և 1 դաստիարակչուհի։ Այդ մասին հայտնել Globo հեռուստաալիքը։
Վիրավոր փոքրիկների ու դաստիարակների թիվը անցնում է 2 տասնյակը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ։ Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ տղամարդը, ով գիշերային պահակ էր աշխատում նշված մանկապարտեզում, դեռևս անհայտ հանգամանքներում իր և երեխաների վրա սպիրտ է լցրել և այրել։
4 տարեկան 2 երեխաներ մահացել են տեղում, իսկ ավելի ուշ հիվանդանոցում մահացել են ևս 2 երեխաներ և 43-ամյա մի դաստիարակչուհի։ Պահակը ստացած այրվածքներից մահացել է մի քանի ժամ անց։
Քաղաքի հիվանդանոցներում այս պահին գտնվում է 24 տուժած, որոնցից 21-ը երեխաներ են։
Նախնական վարկածով՝ պահակը հոգեկան խանգարումներ է ունեցել, քաղաքում 7-օրյա սուգ է հայտարարվել։