211652_close_icon
views-count36917 դիտում article-date 22:05 31-05-2024

Երևանի Արաբկիր վարչական շրջանում բացվեց հերթական հիմնանորոգված մանկապարտեզը, որտեղ կհաճախի շուրջ 230 երեխա․ այն իր հարմարություններով ու կահավորանքով չի զիջում եվրոպական շատ երկրների նմանատիպ հաստատությունների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ վերջին տարիներին Երևանում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ու շարունակում են իրականացվել մանկապարտեզների հիմնանորոգման ուղղությամբ, գաղտնիք չէ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու վարչական շրջանների ղեկավարները իրենց առջև խնդիր են դրել, որ մայրաքաղաքում չպետք է լինեն այնպիսի մանկապարտեզներ, որոնք կհիշեցնեն մութ խրճիթների։ 

Այսօր՝ մայիսի 31-ին, Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը ապացուցեցին, որ Արաբկիր վարչական շրջանում երեխաները պետք է հաճախեն այնպիսի մանկապարտեզներ, որոնք չեն զիջում եվրոպական շատ երկրների նմանատիպ հաստատությունների։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Տ․ Ավինյանի, մի քանի դեսպանների մասնակցությամբ, Արաբկիրում հերթական հիմնանորոգված մանկապարտեզը իր դռները բացեց մոտ 230 փոքրերի առջև։

Կարմիր ժապավենը կտրեցին Տ․ Ավինյանն ու նշված մանկապարտեզ հաճախող սաները։ Իր ելույթում Տ․ Ավինյանը մասնավորապես նշեց․

 «Մեր երեխաներն արժանի են կրթվել և դաստիարակվել լավագույն պայմաններում։
Մենք խոստացել ենք, որ երեքից չորս տարի հետո Երևան քաղաքում չպետք է լինի մանկապարտեզ, որը հիմնանորոգված, անվտանգ ու էներգաարդյունավետ չէ:

Եվրամիության մեր գործընկերների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ այսօր շուրջ 230 փոքրիկների համար վերաբացեցինք հիմնանորոգված հերթական մանկապարտեզը»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 328+
328+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր