Բաքվում փլուզվել է վերջերս նորոգված ճանապարհի մի հատված, և առաջացել է հսկայական փոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍՆԿԱՐՆԵՐ
Բաքվի Մեհդի Աբբասովի անվան փողոցում ճանապարհի մի հատված փլուզվել է՝ առաջացնելով հսկայական փոս, հաղորդում է haqqin.az-ը։
Նշվում է, որ ճանապարհը վերջերս է վերանորոգվել, իսկ փլուզման պատճառով տրանսպորտային երթևեկությունը սահմանափակվել է:
Ճանապարհի շահագործման պատասխանատու «Ազերավտոյոլ» ընկերության մամուլի քարտուղար Անար Նաջաֆլին հայտարարել է, որ փլուզվել է շահագործման ժամկետը լրացած կոյուղու վրա գտնվող ճանապարհի հատվածը: