Պիկեն և Ռամոսը ընդհարվել են Կատալոնիայի անկախության հարցի պատճառով
Իսպանիայի հավաքականի պաշտպաններ Ժերար Պիկեն և Սերխիո Ռամոսը ընդհարվել են:
Ֆուտոլիստները հավաքականի հավաքի ժամանակ ծանր վիճաբանություն են ունեցել՝ Կատալոնիայի անկախության հարցի շուրջ հանրաքվեի պատճառով, որի արդյունքում նրանց հարաբերությունները վերջնականապես փչացել են:
Նշվում է, որ Ռմոսը Պիկեին մեղադրել է Իսպանիայի հավաքականում մթնոլորտի ապակայունացման մեջ:
Պիկեն և Ռամոսը հաճախ էին մամուլի միջոցով [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/29/1078645/]վիճաբանում[/url]՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» կազմերում հանդես գալու ընթացքում, սակայն հավաքականում, ինչպես ընդգծում էին, նրանք ընկերներ էին:


