211652_close_icon

Մինսկի օդանավակայանում ամպրոպի պատճառով օդանավեր են ընդհարվել

views-count3168 դիտում article-date 19:45 13-07-2016
Մինսկի օդանավակայնում հորդառատ անձրևի և ամպրոպի պատճառով թռիչքուղում ցածր տեսանելիության պայմաններում միմյանց է բախվել 2 օդանավ: Այս մասին հայտնում է RBC-ն: Օդանավերից մեկը պատկանել է «Белавиа» ընկերությանը, որում, ըստ նախնական տեղեկությունների` ուղևորներ չեն եղել: Օդանավերի ընդհարման մասին տեղեկությունը հաստատել է նաև «Белавиа» ընկերության մամուլի ծառայությունը: Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան:

Նմանատիպ նյութեր