211652_close_icon
views-count19925 դիտում article-date 18:39 02-10-2017

Լաս Վեգասում կրակոցներից զոհերի թիվը գերազանցել է 50-ը. վիրավորվել է ավելի քան 400 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան Լաս Վեգաս հայտնի ժամանցային քաղաքում գործող Mandalay Bay խաղատան տարածքում [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/02/1078801/]հրազենից կրակոցներից [/url]զոհվածների թիվը գերազանցել է 50-ը, կա 406 վիրավոր: Այս մասին հայտնում է LifeNews--ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործի ինքնությունը հայտնի է. նա 64-ամյա թոշակառու Սթիվեն Փ.-ն է, ով հյուրանոցի 32-րդ հարկից կրակ է արձակել բացօթյա համերգի հանդիսատեսի ուղղությամբ: Նրա հյուրանոցային համարում ոստիկանները հայտնաբերել են ևս 10 ատրճանակ: Նա համարը վարձել էր դեռևս սեպտեմբերի 27-ին: Թոշակառուն ինքնասպան է եղել: «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումը իր վրա է ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: Նշվում է, որ 64-ամյա թոշակառուն մի քանի ամիս առաջ էր իսլամ ընդունել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր