Լաս Վեգասում կրակոցների զոհերի թիվը հասել է 20-ի. վիրավորվել է 100-ից ավելի մարդ
Ամերիկյան Լաս Վեգաս հայտնի ժամանցային քաղաքում գործող Mandalay Bay խաղատան տարածքում հրազենից կրակոցներից զոհվածների թիվն ավելացել է, հաղորդում է Ria Novosti-ն։
Լաս Վեգասի ոստիկանապետ Ջոզեֆ Լոմբարդոյի խոսքով՝ այս պահին կա 20-ից ավելի զոհ, վիրավոր է 100-ից ավելի մարդ։ Զոհվել է նաև ոստիկանության 2 աշխատակից, ովքեր այդ պահին գտնվել են ոչ ծառայության մեջ։
Ոստիկանությունը վնասազերծել է հանցագործին, ով, պարզվել է, որ տեղաբնակ է։ Նրա ինքնությունը ճշտվել է, սակայն անունը իշխանությունները չեն հրապարակում՝ ելնելով հետաքննության շահերից;