Լաս Վեգասում կրակոցների զոհերի թիվը հասել է 50-ի. Sky News
ԱՄն-ի Լաս Վեգաս քաղաքում այսօր տեղի ունեցած կրակոցների հետանքով զոհերի թիվը հասել է 50-ի։ Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։ Ավելացել է նաև վիրավորների թիվը՝ հասնելով 200-ի։
Մինչ այդ, ոստիկանությունը հայտնել էր 20-ից ավելի զոհերի և 100-ից ավելի վիրավորների մասին։
Հիշեցնենք, որ դեպը տեղի է ունեցել խոշոր խաղատներից մեկի մոտակայքում, որտեղ այդ պահին տեղի էր ունենում «քանթրի» երաժշտական փառատոն։ Տեղի բնակիչներից մեկը, ում ինքնությունը ոստիկանությունը պարզել է, կրակոցներ է արձակել Mandalay Bay հյուրանոցի համարներից մեկի պատշգամբից փառատոնի այցելուների ուղությամբ։ Ոստիկանությունը վնասազերծել է հանցագործին։
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ տղամարդուն օգնել է մի կին, ում ոստիկանությունը ներկա պահին փնտրում է։