211652_close_icon
views-count6164 դիտում article-date 21:52 30-09-2017

ԿԺԴՀ-ն պատրաստվում է բալիստիկ հրթիռների հերթական արձակումներ անցկացնել

Հյուսիսկորեական մի քանի բալիստիկ հրթիռ դուրս է բերվել Փհենյանում տեղակայված ռազմական ձեռնարկությունից և տեղափոխվել արձակման դիրքեր, ինչը կարող է վկայել նոր արձակումների պատրաստության մասին: Այդ մասին գրում է Interfaxs-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը` հարավկորեական և ամերիկյան հետախուզությունները ֆիքսել են բալիստիկ հրթիռների դուրսբերումը՝ Փհենյանի հյուսիսային Սանիմ-դոն շրջանում տեղակայված՝ հրթիռային տեխնիկայի ուսումնասիրությունների կենտրոնից: Հարավկորեական իշխանությունները կարծում են, որ ԿԺԴՀ-ն կարող է գնալ բալիստիկ հրթիռների հերթական սադրիչ արձակմանը՝ նվիրված իշխող «Կորեայի աշխատավորական կուսակցության» հիմնադրմանը, որը նշվելու է հոկտեմբերի 10-ին:

Նմանատիպ նյութեր