ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության բալիստիկ երեք հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության բալիստիկ երեք հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ՊՆ-ում լրատվամիջոցի աղբյուրը:
Վերջինիս խոսքերով` հրթիռներն անցել են 210 կիլոմետր և ընկել ջուրը: Արձակված հրթիռների տիպը հայտնի չէ:
Սեպտեմբերին դա արդեն ԿԺԴՀ-ի տարածքից հրթիռներ արձակելու երկրորդ դեպքն է: Սեպտեմբերի 1-ին ԿԺԴՀ-ի հյուսիս-արևմուտքից փոքր հեռահարության հրթիռ էր արձակվել Ճապոնական ծովի ուղղությամբ: