Ռամոսը զգուշացրել է Պիկեին, որ խնդիրներ է ունենալու
Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է հավաքականում իր թիմակից Ժերար Պիկեի թվիթերյան գրառումը, որտեղ կոչ է արվել Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվեում խաղաղ քվեարկել:
«Պիկեի գրառումը ամենալավ միջոցը չէ, եթե չես ցանկանում, որ մարդիկ քեզ չսուլեն:
Որպես ավագ, ես ամեն ինչ կանեմ հավաքականում ջերմ մթնոլորտի համար: Թերևս, Պիկեն բնավ ժամանակին չէ դա գրել», ասել է Ռամոսը:
Նշենք, որ երկրպագուները բազմիցս սուլել են Պիկեի հասցեին՝ Իսպանիայի հավաքականի հանդիպումների ժամանակ:


