Պիկեին և Շակիրային շանտաժի են ենթարկում ինտիմ բնույթի տեսանյութով
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին և նրա կնոջը՝ կոլումբիացի երգչուհի Շակիրային շանտաժի են ենթարկում, հայտնում է [url=http://www.90min.com/]90min.com[/url]-ը:
Անհայտ չարագործը զույգից խոշոր գումար է պահանջում՝ հակառակ դեպքում սպառնալով տարածել ամուսինների ինտիմ հարաբերությունները պարունակող տեսագրություն:
Պիկեն և Շակիրան առայժմ չեն հաստատել նման տեսանյութի առկայությունն ու սպառնալիքների մասին տեղեկությունները: Սակայն եթե այդ տեղեկությունները հաստատվեն և հանցագործին գտնեն, ապա վերջինիս սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: