«Ռեալը» մտադիր է դատի տալ Պիկեին
«Ռեալի» իրավաբաններն ուսումնասիրում են «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի խոսքերն այն մասին, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը` ակումբի շահերից ելնելով, չարաշահում է իր դիրքը: Պիկեն առաջին հերթին նկատի է ունեցել մրցավարական կողմնակալությունը «Ռեալի» օգտին:
Իրավաբանները քննարկում են, թե արդյոք պետք է «Ռեալը» դատի տա Պիկեին` վերջինիս հայտարարությունների համար:
Արքայական ակումբը գտնում է, որ կատալոնացիների 30-ամյա պաշտպանն այդ արտահայտություններով անցել է թույլատրելի բոլոր սահմանները: