Սերխիո Ռամոս. Հիմա ես Պիկեին կգրկեի
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Իսպանիայի հավաքականում «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ հարաբերությունների մասին:
«Խաղն ավարտվում է և դուք իրար ձեռք եք սեղմում: Այդպես է միշտ լինում «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև և դա չի փոխվի:
Հիմա ես նրան կգրկեի: Մենք սովոր ենք իրար քարկոծել, բայց դա մենք անում ենք առանց որևէ վատ մտքի և դա նորմալ է: Դա օգնում է ֆուտբոլի գովազդին:
Թիմի հաջողության բանալին միասնությունն է և այն չի կարելի կորցնել», ասել է Ռամոսը: